| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 2-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Յաղդան գյուղում դանակահարություն է կատարվել: Նույն օրը, ժամը 1.20-ին, հիվանդանոցից ևս հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի, գոտկային շրջանի ծակած, կտրած չորս չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Լուսինե Գ.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է տանը`նախկին ամուսնու կողմից դանակահարվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 1.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Խաչիկ Խ.-ն և հայտնել, որ օգոստոսի 1-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Յաղդան գյուղում բնակվող նախկին կնոջ՝ Լուսինե Գ.-ի տանը, խանդի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Հանցագործության գործիք դանակը վերցվել է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: