կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 16:59
Քաղաքական

«Կենտրոն»-ը վերցվել է Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո. Զուրաբյան

«Կենտրոն»-ը վերցվել է Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո. Զուրաբյան

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՌԱՀ տարեկան հաշվետվությունը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ անկախ հեռուստաընկերություններ այսօր Հայաստանում չկան, որովհետև դրան սպառնալիք են իշխանությունների համար, նրանք ամեն գնով ցանկանում են իրենց ազդեցության տակ պահել բոլոր լրատվամիջոցները:

 

«Հիմա էլ «Կենտրոն» հեռուստաընկերությունն է վերցվել Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո»,- ասաց պատգամավորը:

 

Նշենք, որ այսօր իր ելույթներից մեկում Լևոն Զուրաբյանն արդեն բարձրաձայնել էր, որ բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց հեռուստաընկերությունները, միայն ՀԱԿ-ը չունի: Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել էր, որ ազատ ու անկախ լրատվամիջոցների մասին է խոսում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի իշխանության օրոք բազմաթիվ լրատվամիջոցներ և հեռուստաընկերություններ փակվեցին: