|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել երկու գյուղերի նկատմամբ՝ Խարկովի մարզի Արտելնոյե և Զապորոժիե մարզի Բլագովատնոյե, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հյուսիսային ուժերի խմբի ստորաբաժանումները, ակտիվ գործողությունների արդյունքում, վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Արտելնոյե գյուղի նկատմամբ», - ասվում է նախարարության չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Վոստոկ» խմբի զորքերը «շարունակել են խորանալ թշնամու պաշտպանության մեջ» և ազատագրել Բլագովատնոյեն։
Վերջին 24 ժամվա մարտերի ընթացքում Հյուսիսային խմբի ստորաբաժանումները ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի մեխանիզացված և մոտոհրաձգային բրիգադների և տարածքային պաշտպանության բրիգադի կազմավորումները Խարկովի մարզի Ռուբեժնոյե, Նովոոլեքսանդրիվկա և Չեռնոգլազովկա գյուղերի մոտ։