կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 09:09
Քաղաքական

Հիմա արդեն Ծառուկյանին պետք չի գա վնասով աշխատող հեռուստաընկերությունը. «Հրապարակ»

Հիմա արդեն Ծառուկյանին  պետք չի գա վնասով աշխատող հեռուստաընկերությունը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Կենտրոն» հեռուստաընկերություն ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի այցելությունից հետո քաղաքական հաղորդումների ուղղվածությունը փոխվել է: Ավելի քիչ է խոսվում կամ գրեթե չի շոշափվում ներքաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումների, երկրի առաջ ծառացած խնդիրների մասին, այլևս աղքատության, հացի և դեղի կարիք ունեցող ժողովրդի հոգսերը մղվել են երկրորդ պլան, ԲՀԿ-ին չի անհանգստացնում ահռելի չափերի հասնող արտագաղթը: Մեր տեղեկություններով, հնարավոր է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը ոչ մեկին էլ չվաճառվի, պարզապես տան իշխանություններին՝ իրենց նպատակներին ծառայեցնելու համար, քանի որ հարմար գնորդ չեն գտնում:

 

Ինչ վերաբերում է Արման Սաղաթելյանին, ապա վերջինս «Կենտրոնի» քաղաքական բլոկը «կուրացիա» կանի Բաղրամյան 26-ի բարձունքից՝ չթողնելով նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը: Ի դեպ, ԲՀԿ-ականները մեզ հետ մասնավոր զրույցներում պատմեցին, որ Գագիկ Ծառուկյանն արդեն 1 տարի է՝ ասում էր, որ «Կենտրոնն» աշխատում է մինուսով, դա իր համար բիզնես չէ, պահում է քաղաքական նկատառումներից ելնելով: Այժմ, դուրս մղվելով քաղաքականությունից, Ծառուկյանին այլևս պետք չի գա վնասով աշխատող հեռուստաընկերությունը: Ի դեպ,Ծառուկյանից բացի, ՀԸ սեփականատերերի ցանկում է նաև նրա խնամին՝ Աժ պատգամավոր Մուրադ Գուլոյանը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։