կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 17:32
Տնտեսական

2014-ին վնասով է աշխատել 6 բանկ

2014-ին վնասով է աշխատել 6 բանկ

2014-ի 3-րդ եռամսյակում առևտրային բանկերում «չաշխատող» վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն աճել է 0.3 տոկոսով և կազմել է 6.4%: Հաշվետու եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն ավելացել են 18.7%-ով և կազմել 2 տրլն 941 մլրդ դրամ: Ընդ որում` պարտավորությունների աճ արձանագրվել է 20, իսկ նվազում` 2 բանկում: Ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի նկատմամբ պարտավորությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների պարտավորությունների, համապատասխանաբար, 50.8% և 41.9% աճով:

 

Ըստ արժութային կառուցվածքի` նախորդ տարվա վերջին եռամսյակում դրամային ավանդները նվազել են 7.5%-ով, իսկ արտարժութային ավանդներն ավելացել են 11.7%-ով: Արդյունքում` արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է մոտավորապես 4 տոկոսով` եռամսյակի վերջին կազմելով 72.6%: Նախորդ տարվա ընթացքում բանկային համակարգի զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո) կազմել է 21.2 մլրդ դրամ: Հետաքրքիր է, որ տարեսկզբից շահույթով է աշխատել 16, իսկ վնասով` 6 բանկ: