|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ամբողջությամբ տեղաբաշխեց 1.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով արտոնյալ բաժնետոմսերը: Ցուցակման գործընթացի ավարտից հետո բաժնետոմսերը կշրջանառվեն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) առևտրային հարթակում։
Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը թողարկվել են տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը սահմանվել էր 390 դրամ, նվազագույն ներդրման չափը՝ 1 միլիոն դրամ։ Բաժնետոմսերի այդ տեղաբաշխման՝ հանրությանը պատկանող բաժնեմասը (free float) կազմեց ավելի քան 85%։
Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 8 և պարտատոմսերի 26 թողարկում, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են, ինչը վկայում է՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվ ներդրողների կողմից բանկի հանդեպ բարձր վստահության և ներդրումային գործիքների նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Տեղաբաշխման արդյունքում Յունիբանկի բաժնետերերի թիվը հասավ 400-ի։