կարևոր
3472 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-21 11:43
Հասարակություն

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար պարտատոմսերը

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար պարտատոմսերը

Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Հաճախորդների վստահության և առաջարկի շահավետ պայմանների շնորհիվ  պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը բավականին բարձր է եղել, ինչի արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է կարճ ժամանակահատվածում: Պարտատոմսերը ձեռք են բերվել ներդրողների լայն շրջանակի կողմից:

Թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11%  և 5% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակը մեկ: Պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են չհարկվող եկամուտը և ապահովվածությունը: Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:  

Հաշվի առնելով, որ պարտատոմսերի պահանջարկն այս անգամ ևս էապես գերազանցեց առաջարկը, Յունիբանկը նախատեսում է մոտ ժամանակներս իրականացնել նոր՝ 24-րդ թողարկումը:

Ծրագրային ազդագիրը (գրանցված 30.08.2023թ. N 1/434Ա), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: