Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակի մասին, նշեց. «Հայոց ցեղասպանության100-ամյակին ընդառաջ` հայերը ազգովի պետք է համախմբվեն և մինչև ապրիլի 24-ը ունենան մեկ նպատակ` ճիշտ կազմակերպել 100-ամյակը»:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ նամակին, որն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին և վերնագրված «Սրտիս խոսքը», պատգամավորը նշեց, որ ինքը չի կարողանում հասկանալ Լևոն Տեր-Պետրոսյանի «խառը մտքերը» և չի շտապում գնահատական տալ, միակ բանը, որ աչքի է զարնում այդ գրության մեջ, այն է, որ ԲՀԿ-ում եղել է խառնակիչների խմբակ: «Մի քանի ենթատեքստեր կային, թե խառնակիչ խմբեր կան: Նախ` չգիտեմ` դա ինչ խմբեր են, թող ավելի բաց խոսեր, հասկանանք` ինչ խառնակիչ խմբերի մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը:
Հարցին` արդյոք ավարտվե՞ց բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ընդհանրապես չեմ հասկանում բուրժուան ով է, էն ժամանակ բուրժուան ով էր, հիմա ով է»:
Խոսելով եռյակի փլուզման մասին` պատգամավորը կարծիք հայտնեց, որ ամենաարդյունավետ միավորը եղել է քառյակը, քանի որ, ինստիտուցիոնալ առումով, որոշակի կարևոր քայլեր կատարեց, օրինակ` կենսաթոշակային բարեփոխումների հարցում: «Մեզ էլ ավելի հեշտ էր, երբ գործ ունեինք կազմակերպված միավորի հետ, բայց հետո դարձավ եռյակ, եռյակը երկյակ կամ միակ...Միայն մեկ միտք կուզենամ բարձրաձայնել, ես ցանկանում եմ` ամեն ինչի արդյունքում երբևէ որևէ քաղաքացի չհիասթափվի»,- ասաց պատգամավորը: