կարևոր
964 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-30 18:01
Աշխարհ

Ի՞նչ կարող է կանգնած լինել պակիստանցի զինվորականներին Ադրբեջան տեղափոխելու մասին հաղորդագրությունների հետեւում

Ի՞նչ կարող է կանգնած լինել պակիստանցի զինվորականներին Ադրբեջան տեղափոխելու մասին հաղորդագրությունների հետեւում
Եթե հավատանք իրանական եւ ռուսական որոշ աղբյուրների՝ ապա մոտ ապագայում չի բացառվում պակիստանցի գրոհայինների տեղափոխումն Ադրբեջան։ Մասնավորապես, մինչեւ 50 հազար փուշթուն Պակիստանից եւ ոչ միայն, որպես վարձկաններ, կարող է Ադրբեջան տեղափոխվել Աֆղանստանի եւ Թուրքմենստանի տարածքով։ Հաղորդվում է նաեւ՝ նրանք, 500-ից մինչեւ 1000 զինյալների խմբաքանակով, կգնան Աֆղանստանում լրացուցիչ պատրաստությունից հետո, պակիստանյան հետախուզության աջակցությամբ, ադրբեջանցի հրահանգիչների ղեկավարությամբ:

Պակիստանցի վարձկանների լայնածավալ տեղափոխումն Ադրբեջան համակարգվում է Թուրքիայի եւ Իսրայելի հատուկ ծառայությունների մասնակցությամբՎերջիններս իրենց վրա են վերցնում Անդրկովկաս 50 հազար վարձկանների տեղափոխման բոլոր ծախսերը։ Ռազմական մեկնաբան Անդրեյ Սերենկոն, վկայակոչելով աղբյուրները, պնդում է․ «պակիստանցի մեկ զինյալի ամսական աշխատավարձը կազմում է 1500 դոլար, մոտ 5 հազար փենջաբցի հրամանատարներ ստանում են 2500 դոլար։ Վարձկանների հավաքագրում իրականացնող պակիստանցի եւ աֆղան թալիբների միջնորդներին միջնորդավճարները նախատեսված են 750 դոլար մեկ «գլխի» համար... վարձկանների տեղափոխումն Ադրբեջան թուրքական հատուկ ծառայությունները նախատեսում են իրականացնել օդային ճանապարհով... Թուրքիան նաեւ մտադիր է տեղափոխել մինչեւ 2000 պակիստանցի վարձկանների՝ հատուկ ուսումնական կենտրոններում լրացուցիչ եւ ավելի խորը ռազմական եւ ռազմածովային պատրաստություն անցնելու համար: Դրա բոլոր ծախսերն իբր իր վրա է վերցրել «Մոսադը»»։ Իբր «Թուրքիան մտհոգված է Ռուսաստանի կողմից «թալիբան» շարժման ճանաչմամբ, քանի որ Մոսկվան փորձում է կանխել պակիստանցի վարձկանների տեղափոխումն Ադրբեջան... իսրայելական ռեժիմը նախատեսում է ավերիչ պարտիզանական ցամաքային պատերազմ սանձազերծել Իրանի դեմ Աֆղանստանի եւ Ադրբեջանի միջոցով»:

Առաջին հայացքից այս ամենը կարող է տեղեկատվական լցոնումներ լինել, սակայն Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող իրադարձությունների տխուր փորձն հուշում է՝ այս դժվարին ժամանակներում ամեն ինչ հնարավոր է։ Տեղին է նշել՝ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանը լրջորեն ընդլայնել է իր ռազմատեխնիկական համագործակցությունը Պակիստանի հետ։ 2024 թ-ի սեպտեմբերին Բաքուն եւ Իսլամաբադը 1,6 մլրդ դոլարի պայմանագիր են ստորագրել, որով նախատեսվում է Ադրբեջանին մատակարարել պակիստանա-չինական համատեղ JF-17 Thunder Block III կործանիչներ։  Գործարքի փաթեթը ներառում է նաեւ օդաչուների ուսուցումը եւ կործանիչի համար զենքի մատակարարումը։

Ադրբեջանը հայտնել է՝ իր ռազմաօդային ուժերը պաշտոնապես ինտեգրել են չորրորդ սերնդի JF -17 Thunder Block III պակիստանյան կործանիչները: Ադրբեջանի նախգահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է. «այս առաջադեմ, թեթեւ, բոլոր եղանակային ինքնաթիռները, որոնք նախատեսված են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային գործողութոյւնների համար, մշակվել են որպես համատեղ ձեռնարկություն Պակիստանի Kamra ավիացիոն համալիրի եւ Chengdu Aircraft Industry Corporation of China կորպորացիայի միջեւ»: Այսպիսով, Ադրբեջանը դարձել է Պակիստանի չորրորդ օտարերկրյա պատվիրատուն, որը ձեռք է բերել JF-17 ինքնաթիռներ՝ Մյանմայից, Նիգերիայից եւ Իրաքից հետո:

Պատմականորեն Պակիստանը եղբայրական կապեր է պահպանել 1991 թ-ին անկախություն ձեռք բերած Ադրբեջանի հետ։ Պակիստանը երկրորդ երկիրն է, որը ճանաչել է Ադրբեջանը որպես անկախ պետություն Թուրքիայից հետո: Բացի այդ, Իսլամաբադը ղարաբաղյան հարցում միջազգային մակարդակով աջակցել է Բաքվին ընդդեմ Երեւանի, իսկ Ադրբեջանն իր հերթին աջակցել է Քաշմիրի նկատմամբ Պակիստանի հավակնություններին Հնդկաստանի հետ ձգձգվող վեճում: 2014 թ-ին երկու երկրները ստորագրեցին երկկողմ ռազմական համագործակցւոթյան համաձայնագիր, եւ Պակիստանը վերապատրաստեց Ադրբեջանում գրեթե հարյուր զորամաս: 2021 թ-ին Բաքուն համատեղ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի եւ Պակիստանի հետ։ 2017 թ-ին Պակիստանը տարածաշրջանային համագործակցության եռակողմ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ.երեք երկրները պայմանավորվել են լրացուցիչ գործընկերությւոնների զարգացման միջոցով նպաստել կայունությանը, անվտանգւոթյանը եւ բարգավաճմանը: Նրանք ընդգծել են․ «իրենց տարածքները չեն օգտագործվի միմյանց դեմ գործողությունների համար։ «Անկարան եւ Իսլամաբադը 2021 թ-ին Բաքվի հետ ստորագրել են» եռակողմ Իսլամաբադի հռչակագիր»՝ 2020 թ-ին Հայաստանի դեմ Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Բաքվի հետ համերաշխություն ցուցաբերելու համար։

2020 թ-ի նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից անմիջապես հետո եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը ձեռնամուխ եղան ռազմական արդիականացման լայնածավալ ծրագրերի։ Մինչ Բաքուն կողմնորոշվում էր դեպի Պակիստան, Երեւանում սկսեցին նայել դեպի Հնդկաստան՝ աստիճանաբար ստանձնելով հնդկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի նշանակալի ներմուծողներից մեկի դերը։  Հնդկաստանն ու Պակիստանը կարող են մրցակիցներ դառնալ ոչ միայն Հարավային Ասիայում, այլեւ Հարավային Կովկասում, քանի որ երկու երկրներն էլ կարծես թե խրվել են ազդեցության մրցավազքում:

Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Պակիստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը մեծ նշանակւոթյուն կունենա գոյություն ունեցող ռազմկան համագործակցության համախմբման, պաշտպանական ավելի սերտ փոխգործկցության խթանման եւ երկու երկրների միջեւ ջերմ եղբայրական կապերի ամրապնդման համար»: 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Բաքուն մշակել է անվտանգության նոր ռազմավարություն, որը կենտրոնանում է ռազմական պատրաստվածության բարելավման, իր պրոֆեսիոնալ զինվորական ստորաբժանումների գերազանցության եւ մարտավարության, ինչպես նաեւ ռազմական առումով նորարարական եւ առաջատար տեխնոլոգիաների կիրառման վրա: Վերը նշվեոց՝ նման վերակողմնորոշումն ամրապնդվել է Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ եւ եռակողմ զորավարժությունների շարքով, ինչպես նաեւ պաշտպանական արտադրության, տեխնիկական կրթության եւ մարտավարության ոլորտում երկկողմ եւ եռակողմ պաշտպանական համագործակցությմաբ:

Հատուկ ծառայությունների կողմից սերտորեն կապված «ուղեղային կենտրոններից» մեկի վերլուծաբանների կարծիքով՝ «Պակիստանն Ադրբեջանին դիտարկում է որպես ռազմավարական դաշնակից եւ հետագա համագործակցությունն անհրաժեշտ է համարում Հարավային Կովկասում հնդկական դիվանագիտական ակտիվությանը հակազդելու համար: Հարավային Կովկասում անվտանգության ոլորտի լարված իրավիճակն էլ ավելի է ամրապնդել Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի միջեւ եռակողմ հարաբերությունները: Նմանապես, Ադրբեջանն այժմ առանցքային դերակատար է Սեւ ծովում, Հարավային Կովկասում եւ Եվրոպայում ավելի ու ավելի կարեւոր էներգետիկ տարանցիկ միջանցքում, եւ կան նաեւ Հարավային Ասիայի, հատկպես Պակիստանի հետ անդրտարածաշրջանային էներգետիկ համագործակցության ավելի լայն հեռանկարներ:Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Պակիստանի համար այդ գործընկերությունը թույլ կտա ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում»։ Այս երկու պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը տարեցտարի ընդլայնումը կարող է ներառել ոչ միայն պակիստանցի ռազմական հրահանգիչների ուղարկումը Հարավային Կովկաս, այլեւ առանձին զորամիավորումների եւ հատուկ նշանակության ջոկատների տեղափոխումը։

Այս ամենը հիմնավոր մտահոգություն առաջացնելով Իրանում եւ Ռուսաստանում՝ չի ծառայում տարածաշրջանի կայունությանը, վկայելով այս կամ այն ագրեսիվ ծրագրեր իրականացնելու Բաքվի մտադրության մասին, ընդ որում՝ ոչ միայն նախանձելի հնազանդություն դրսեւորող Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ։

 

Թիմուր Գարաեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի