«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բասեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Զարմիկի Թեւոսյանը նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է:
«ՀԺ»-ն զրուցել է գնդապետ Զարմիկ Մարկոսյանի հետ նույն շենքում բնակվող, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Գրիգորի Ասատուրովի հետ, որը զարմացած է տեղի ունեցածով:
Ըստ Գ. Ասատուրովի՝ Զարմիկի որդին նման բան չէր կարող իրեն թույլ տալ: «Նրանք անձամբ ասել են՝ եթե պարզվի, որ մեր որդին մասնակից է եղել այդ սպանությանը, անձամբ ամեն ինչ անելու են, որ արժանի պատիժ կրի»,-ասաց Ասատուրովը՝ հավելելով, որ ինչքանով ճանաչում են Գնելին, նման արարքի ընդունակ չէր: «Չեմ կարողանում պատկերացնել. Մի հատ արյուն տեսնում էր, վախենում էր էդ երեխեն, շատ վախկոտ երեխա էր, ո՞նց է էդպիսի բան արել, անհավատալի է»,-ասաց Գրիգորի Ասատուրովը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: