|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի քրդաբնակ Մարդինի քաղաքապետ, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Ահմեթ Թուրքը Գերմանիայում խոսել է հունիսին Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ Ահմեթ Թուրքը խոսել է նաև հայերի ու ասորիների հանդեպ իրագործված Ցեղասպանության մասին:
«Մենք ամաչում ենք հայերի ու ասորիների հանդեպ մեր պապերի արածների պատճառով: Այն ժամանակ, երբ հայերն ու ասորիները լքեցին այս հին հողերը, մենք ծանոթացանք չքավորության ու աղքատության հետ: Նրանք մեր երկրի հարստությունն էին»,- ասել է նա:
Կայքն այս հայտարարությունների համար քննադատել է քուրդ քաղաքապետին: «Պապերս» ասելով՝ նա ո՞ւմ նկատի ունի, պարզ չէ: Հարց է առաջանում՝ Հայկական սփյուռքի՝ թուրք ժողովրդի վրա բարդած Ցեղասպանության պնդումն Ահմեդ Թո՞ւրքն է ստանձնում»,-գրել է կայքը: