Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտից հետո զբաղվելու է գործարարությամբ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Իհարկե, չմոռանանք նաև, որ ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ: Իմ քաղաքական գործունեությունը կշարունակեմ, այսինքն՝ զերծ չեմ մնա քաղաքականությունից»:
Աղաբաբյանը հավելեց, որ միայն Հանրապետականի հետ է տեսնում իր քաղաքական ապագան:
Դիտարկմանը, թե մարդիկ կային, ովքեր նեղացան ՀՀԿ-ից ու հեռացան կուսակցությունից, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը, Աշոտ Աղաբաբյանն արձագանքեց. «Ես մի անգամ էլ եմ ասել, որ այդ մարդիկ գալիս են կուսակցություն պաշտոնի համար, պատգամավոր դառնալու համար: Բայց կուսակցությունը միայն դրա համար չէ, կուսակցությունն ավելի մեծ հասկացություն է, որն ունի ծրագիր` երկրի նկատմամբ իրագործելու, անվտանգություն պաշտպանելու: Ես այդ ամենի մեջ կլինեմ»:
Աղաբաբյանի խոսքով՝ ինքն առաջիկայում կուսակցական քարոզչությամբ է զբաղվելու:
Հարցին, թե ինչո՞ւ պիտի իր ընտրատարածքում հենց ՀՀԿ-ին ընտրեն, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պիտի «Բարգավաճ»-ին ընտրեն»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն է իշխանության ու երկրում եղած խնդիրների համար մեղավոր ու պատասխանատու, Աշոտ Աղաբաբյանն արձագանքեց. «Մեղավորները լքեցին կուսակցությունը»:
Ճշտող հարցին, թե խոսքը Հովիկ Աբրահամյանի մասի՞ն է, պատասխանեց. «Ոչ միայն ինքը… Մարդիկ ի՞նչի համար են մեղավոր լինում, որ չեն կարողանում լավ ղեկավարել իրենց վստահված կառույցը, հիմա բա էլ ի՞նչի մասին է խոսքը: Կուսակցութունն ինքը ունի մի շարք հիմնադիրներ, ու այնպես չի լինում, որ գույնդ փոխես, տեսքդ փոխես, ինչ կաս, կաս»: