|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայտնել ենք, որ «Ելք» խմբակցությունից ՔՊ-ի պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը յուրահատուկ ակցիա իրականացրեցին ԱԺ նիստերի դահլիճում` վառելով հրավառության ջահեր: Ակցիայից հետո մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը՝ նշելով, որ վատ են զգում դահլիճում հավաքված ծխից։
«Սա ակցիա՞ էր, սա՞ է պայքարի ձևը, սե՞նց են պայքարում»,- դահլիճից դուրս գալով` հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նա նշեց, որ իրեն վատ է զգում և չի կարող պատասխանել այլ հարցերի։
Ուշագրավ էր «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի պահվածքը: Արդեն հայտնել ենք, որ նա ընդմիջում էր խնդրել, սակայն Շարմազանովն առաջարկել էր բացել դահլիճի դռները, որպեսզի օդափոխվի:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էլ չցանկացավ գնահատական տալ ակցիային, լրագրողներին ասաց. «Դուք տվեք գնահատականը»:
ԱԺ նիստը շարունակվում է: