Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքն ամփոփում էր քարոզարշավը: Միջոցառման ժամանակ ցուցադրվեց դաշինքի մարզային հանդիպումների մասին պատմող` մոտ մեկ ժամանոց ֆիլմ, որի գլխավոր հերոսը Գագիկ Ծառուկյանն էր:
Միջոցառմանը ներկա էր նաև «Ծառուկյան» դաշինքի` Արարատի մարզից վարկանիշային թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով ֆիլմի ցուցադրությունից հետո լսեց նաև Ծառուկյանի ելույթն ու անմիջապես դուրս եկավ դահլիճից: Նա չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել, սակայն, այդուհանդերձ, մի քանի կցկտուր պատասխաններ տվեց: Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը ու ի՞նչ ելք եք կանխատեսում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արարատի մարզում ոչ պակաս ներկայացվածություն ունի նաև Հանրապետական կուսակցությունը, Աբրահամյանը պատասխանեց. «Ընտրություններն ամեն ինչ ցույց կտան, սպասեք»:
Նույն «չխոսկանությամբ» աչքի ընկավ Աբրահամյանի ազգականուհին՝ վարկանիշային թեկնածու Կարինե Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո լքեց ՀՀԿ-ն և ընդգրկվեց «Ծառուկյան» դաշինքի կազմում: Պողոսյանը, առանց ոտքերի առաջ նայելու, առանց գիտակցելու՝ որ ուղղությամբ է գնում, իջավ աստիճաններով: Նա շարունակ կրկնում էր, որ չի ցանկանում խոսել: Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը և գո՞հ եք, որ լքեցիք ՀՀԿ-ն, Պողոսյանը պատասխանեց կարճ. «Երեխե'ք, չխոսեմ էլի ես»: