կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-20 11:20
Առանց Կատեգորիա

Այս հողերը նաև հայերին են պատկանում. Դերսիմի քաղաքապետ

Այս հողերը նաև հայերին են պատկանում. Դերսիմի քաղաքապետ

Երեկ` հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցան երթեր, միջոցառումներ, հուշ երեկոներ: Դինքի մահը սգացին ոչ միայն Արևմտյան Հայաստանի հայաբնակ, այլ նաև հայաթափ եղած գյուղերում:

 

Ըստ Agos-ի` Դերսիմում 1915 թվականի Հայոց ցեղասպանության իրագործումից առաջ հայությունը զգալիորեն շատ էր: Ցեղասպանությունից հետո այն հայաթափվեց, սակայն երեկ` Հրանտ Դինքի նահատակության 7-րդ տարելիցի օրը, Ս. Հարություն եկեղեցում գյուղի բնակիչները վառել են մոմեր և հարգել Դինքի հիշատակը:

 

Ներկա է եղել նաև Դերսիմի քաղաքապետ Ջեւդեթ Քոնաքը:

 

«Այսօր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ հավաքվել ենք` 1915-ից ի վեր սպանված մեր հայ եղբայրների սուրբ հիշատակը հարգելու համար: Գիտենք նաև, որ հայերը, քրդերից և ալևիներից ոչ պակաս այս հողերի տերերն են: Դինքի սպանությամբ նրանք կրկին մի մեծ ցավ ապրեցին: Այդ ցավը կրկնապատկվում է հատկապես, երբ Դինքի ոճրագործները շարունակում են մնալ անպատիժ: Սակայն թող լավ իմանան, որ այս ցավը մեր հոգիները սնելու է արդարության հավատքով այնքան ժամանակ, մինչև պատասխան տան այդ արարքի համար»,- ասել է Քոնաքը: