Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ՀՅԴ-ի վերջին շրջանի քվեարկությունները տարբերվում խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քվեարկություններից, պատասխանեց. «Մենք տարբերվում ենք նաեւ իշխանական ուժերից, ոչ միայն` ոչ իշխանականներից: Մենք միշտ ինքնուրույն քաղաքական գիծ ենք վարել, դա բոլորին է հայտնի: Բոլոր այն դեպքերում, երբ որեւէ տեսակետ համընկնում է այս կամ այն քաղաքական ուժի հետ, մենք ունենում ենք նույն քվեարկությունը կամ նույն մոտեցումը: Որեւէ այլ արտառոց բան այստեղ փնտրել պետք չէ»:
Նա օրինակ բերեց նախօրեին խորհրդարանում քննարկված` ՎՊ-ի հաշվետվության հարցի վերաբերյալ ոչ իշխանական ուժերի տարածած հայտարարությունը, որին ՀՅԴ-ն էլ էր միացել: «Եթե ճիշտ բան է ասվում, այդ ճիշտ բանը մենք միշտ պաշտպանում ենք: Եղել է խախտում. հաշվետվությունը պիտի ներկայացնի ՎՊ նախագահը: Դա կանոնակարգի իմպերատիվ պահանջն է: Բնականաբար, մենք այնտեղ ենք, որտեղ ճշմարտությունն է»:
Հարցին, թե ՀՅԴ-ն իշխանությա՞ն կողքին է, թե՞ ընդդիմության, պատգամավորը պատասխանեց. «Հասարակությունը պիտի միշտ իմանա, որ ՀՅԴ-ն իր կողքին է: Արդեն 125 տարի դա ապացուցվում է: Մնացածները թող դրա կեսի կեսով ժողովրդի կողքին լինեն, նոր մեզ դասեր տան»: