Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ժողովրդական պայքարի, հաղթանակի այս վճռորոշ եւ վերջին հանգրվանում հացադուլը Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վճիռն է, նաեւ` ինքնամաքրվելու համար, եւ ճանապարհ է սխալների համար պատասխան տալու. այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե` առանց քաղաքական կոնսոլիդացիայի հասնելու հացադուլը ճի՞շտ էր:
Այնուհետեւ նա նշեց, որ փետրվարի 18-ից մենք ունենք հասարակական նոր մանրակերտ, իսկ քաղաքական հին մոդելները ժողովուրդը ջարդեց: Ուստի այսօր ավելի կարեւոր ու բարձր է ժողովրդի կոնսոլիդացիան, որին պետք է ծառայեն քաղաքական կուսակցությունները:
«Մեր շարժումը շատ ավելի մեծ է, քան ցանկացած կուսակցություն, եւ էլ ավելի մեծ է, քան ես եմ: Կտեսնեք, որ առաջիկայում քաղաքացիական համատեղում կգնա, իսկ դրան զուգահեռ քաղաքական կոնսոլիդացիան կգա, ոչ թե իշխելու, այլ սպասարկելու քաղաքացիական կոնսոլիդացիային»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հայտնեց նաեւ, որ ինքը մի բանում է հավատացած, որ հայ ժողովուրդն արթնացել էմ, եւ ինքն այդ զարթոնքի ոչ թե ձգանն է, այլ մասնակիցը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այցելել Ազատության հրապարակ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ինքնամաքրման գործողության ժամանակ չի սպասել որեւէ մեկին, ով եկել է, եկել է կամովին:
Իսկ թե ում կողքին են այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են, թե ժողովրդի կողքին են, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ հայ ժողովուրդը կատարել է պատմական ընտրություն, որը բերել է իրական, քաղաքացիական, պատմական եւ սահմանադրական նոր Հայաստանի իրողությանը: Իսկ ինքը ենթարկվում է ժողովրդի այդ կամքին:
«Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ իրենք ժողովրդի կողքին են, դա պետք է անեն հրապարակում` ժողովրդի կողքին կանգնելով: Ու ժողովուրդը պետք է հստակ տեսնի արդեն, թե ով է միայն խոսում, եւ ով է ե’ւ խոսում, ե’ւ գործում»,- շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը: