|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին հարցրեցին, թե ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ «Ժառանգություն» խմբակցության որոշ պատգամավորներ կողմ են քվեարկել գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի օգտին, և ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ «Ժառանգությունը» այդպես էլ որոշեց չմասնակցել ՏԻՄ ընտրություններին:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրավապահների կողմից սահմանափակումները շարունակվում են «Ժառանգություն» խմբակցության անդամների նկատմամբ, ահա, թե ինչու են որոշել չմասնակցել ՏԻՄ ընտրություններին:
Ինչ վերաբերում է որևէ ուժի սատարելուն, նա ասաց, որ որևէ կուսակցության չեն սատարում, որովհետև նման առաջարկ էլ չկա:
«Ինչ վերաբերում է խմբակցությանը, ապա «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնում եմ միայն ես, խմբակցության այլ անդամներ այլևս չկան, որովհետև նրանք բոլորը, ըստ էության, այս վարչախմբի ներկայացուցիչներ են: Նրանք իրենց քվեարկություններով ապացուցել են, որ հավանություն են տալիս վարչախմբի ու կրեմլյան որոշումներին»,- ասաց Փոստանջյանը: