Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում հեռավար կրթության համակարգից դուրս մնացած աշակերտների համար 2020-2021 թթ․ ուսումնական տարում կլինեն պահուստային շաբաթ և օրեր՝ բացը լրացնելու համար։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մեր նախնական տեղեկություններով՝ ՀՀ տարբեր մարզերում հեռավար ուսուցմանը մասնակցել է աշակերտների 85-90 տոկոսը։ Մենք ակնկալում ենք, որ ամփոփման արդյունքներում կունենանք ավելի բարձր թիվ։ 2020-2021 ուսումնական տարում մենք նախատեսել ենք ունենալ պահուստային շաբաթ և օրեր, որի ժամանակ այն աշակերտներն, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել հեռավար կրթության համակարգից՝ կլրացնեն բաց թողնվածը»,- նշեց Հարությունյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է 2020-2021 ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսելու հարցը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և ուսուցումը շարունակվում է հեռավար կերպով։