|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայում իշխող կուսակցությունը աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին Չանաքքալեի հաղթանակի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավեր էր ուղղել: Հայտնի է դարձել սակայն, որ ընդդիմադիր կուսակցությունները միջոցառումներին մասնակցելու հրավեր չեն ստացել:
Ինչպես տեղեկացնում է Radikal-ը` Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, «Ազգային շարժում» և քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունները այդ մասին իրեց դժգոհությունն են հայտնել: Ժողովրդա-հանրապետական կուսակցության ընդհանուր քարտուղար Գյուրսել Թեքինը խիստ դատապարտել է այդ տհաճ երևույթը:
«Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, նշելով, որ իրենք ևս նման հրավեր չեն ստացել, ասել է. «Իրենք նվագում, իրենք երգում են: Նրանք այնտեղ դերասանություն են անում: Այսքանից հետո անհնար է մեզ հրավիրեին»:
Նա չի բացառել այն հանգամանքը, որ Չանաքքալեի միջոցառումները ապրիլի 24-ին նշելու նպատակը «հայկական իրադարձությունների» հետ համատեղելն է եղել: