Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքերը շարունակում են պատրաստվել Չանաքքալեի 100-ամյակին՝ փորձելով ետ չմնալ հայերից: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ բացված armeniangenocide100.org կայքի կյանքի կոչումից կարճ անց Թուրքիայում Չանաքքալեի 100-ամյակի կայք էին բացել, որը գրեթե ոչնչով չէր տարբերվում հայկական կայքից: Այս անգամ էլ, ակնհայտորեն, փորձելով կրկնօրինակել անմոռուկ խորհրդանիշը, պատրաստել են արծաթյա մատանիներ:
Ըստ AA-ի՝ Չանաքքալեի նահանգապետարանի կողմից պատրաստվել են արծաթյա մատանիներ՝ «1915 Չանաքքալե» գրությամբ և պատերազմը խորհրդանշող ինչ-որ պատկերով, որոնք մտադիր են բաժանել Չանաքքալեի միջոցառումներին մասնակցող տեղացի և օտարերկրացի հյուրերին:
Ի դեպ, ըստ կայքի, մատանին պատրաստվել է մարտի 18-ի՝ զոհերի հիշատակի օրվա և Չանաքքալեի հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ: Փաստորեն, անուղղակիորեն ընդունում են, որ այդ պատմական իրադարձությունը տեղի է ունեցել ոչ թե ապրիլի 24-ին, այլ մարտի 18-ին: