|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ԱՄՆ-ը հնարավոր է ներկայացված չլինել Թուրքիայում կայանալիք` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան. հայտնում է АПА-ն:
«Այս կամ այն միջոցառմանը ԱՄՆ պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ որոշումը կայացնում է պաշտոնական Վաշինգտոնը: Կարող եմ ասել միայն` քանի որ ԱՄՆ-ը չի մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հնարավոր է, որ մեր երկիրը չմասնակցի Չանաքքալեի ճակատամարտին նվիրված միջոցառումներին»,- ասել է Սեկուտան:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակվի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբամայի կողմից: