|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, որն աշխատում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի վրա, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այն պատրաստ Կլինի ապրիլին, ինչպես և խոստացել Է: Բացման ժամկետները, սակայն, դեռևս վերջնական չեն, և կարծես թե Երևանի քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն այդ հարցում իրարամերժ են։ Առաջինը նախընտրում Է արձանը տեղադրել և բացել ապրիլին, երկրորդ դեպքում հակվածություն կա դա հետաձգել մինչև հաջորդ տարի, մինչև Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը։ Ամեն դեպքում, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն որոշում ունի միջոցառումը չհետաձգելու մասին։
Կարեն Դեմիրճյանի դեկորատիվ, կոմպոզիցիոն և սպիտակ մարմարից հուշարձանը կունենա 3 մետր 70 սանտիմետր ընդհանուր բարձրություն։ Քանդակագործ Արզումանյանը մանրամասնել է, որ նախընտրել է Դեմիրճյանի կերպարը բացահայտել պարզ լուծումների միջոցով»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։