|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր մասնակցում էր ՀԾԿՀ շենքի մոտ անցկացվող բողոքին` ուղղված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչ այժմ ՀԾԿՀ-ի բոլոր փաստարկները համոզիչ չեն եղել, անհիմն են:
«Մամուլը գրում է, որ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը եռամսյակը մեկ ինքն իրեն պարգևատրում է 100 միլիոն դրամով: Իրենից մի քիչ ցածր պատասխանատուները ստանում են 20 միլիոն դրամից ավելի պարգևավճարներ: Կա'մ պետք է հերքվի այս տեղեկատվությունը, կա'մ, եթե չեն հերքում, ուրեմն պետք է բացատրեն, թե ինչո՞ւ են այդ չափի պարգևավճարներ ստանում: Ֆինանսական ճեղքվածքնե՞ր ունեն, ուրեմն թող հրաժարվեն այդ աստղաբաշխական պարգևավճարներից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը այդպես էլ հստակ չի պատասխանել այն հարցին, թե որքա՞ն է կազմում նրա աշխատավարձը, միայն նշել է. «Այն տասնապատիկ անգամ քիչ է, քան խոսվում է»: