Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա սկզբում շնորհավորեց բոլորի Նոր տարին` ցանկանալով հաջողություններ, երկրին ու ժողովրդին` բարի տարի և խաղաղություն, և որ երկիրը նոր տարում հաջողություններ ունենա թե' արտաքին, թե' ներքին ասպարեզներում:
Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ սկզբում կներկայացնի ԱԳՆ 2014թ. հաշվետվությունը, որից հետո նոր կպատասխանի լրագրողների հարցերին: Նա նշեց, որ Հայաստանի ռազմավարական շահերից էր բխում ԵՏՄ-ին անդամակցությունը, որը նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար:
Նալբանդյանի խոսքով` Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ ՄԽ հետ համատեղ ջանքերը ԼՂ հարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն Ադրբեջանի ապակառուցողական, հանցավոր կեցվածքը` հայկական ուղղքաթիռի խոցումը, բազմաթիվ դիվերսիաները, ռազմատենչ հայտարարությունները, թույլ չտվեցին հաջողություններ գրանցել ՄԽ-ի հետ աշխատանքներում:
Նախարարը նշեց, որ ԱԳՆ-ն ջանքեր չի խնայել սահմանին իրավիճակի սրումը թույլ չտալու և միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի վրա բևեռելու ուղղությամբ: