կարևոր
2401 դիտում, 3 օր առաջ - 2024-07-05 22:23
Հասարակություն

Այսօր հայ մարդու նկարագրի օրն է․ Սրբազանը շնորհավորեց Սահմանադրության օրվա առթիվ

Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը կարևորեց օրվա խորհուրդը․ երկրի Մայր օրենքի՝ Սահմանադրության ընդունման օրն է այսօր։

«Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց, պետությունն իրենց ուսերին կրող մարդկանց, պետության տեսիլքը կրող մարդկանց, պետությունը ստեղծող և կառուցող մարդկանց։ Մեր խոնարհումն ենք հայտնում մեր բոլոր նահատաակ հերոսներին, ովքեր իրենց կյանքով վկայեցին ու փաստեցին մեր գոյության իրավունքի մասին։

Այսօր մեր Սահմանադրության հաստատման, հռչակման օրն է և մեր խորհրդանիշների օրն է՝ մեր դրոշի, օրհներգի, զինանշանի, այսինքն՝ հայ մարդու նկարագրի օրն է։

Մենք՝ որպես հայություն, սփռված աշխարհի բոլոր ծագերում, կոչված ենք մեր բոլոր սրբությունների շարքին բարձրորեն դասել, մեր գլխից ու կյանքից վեր պահել այս բոլոր խորհրդանիշները»,- ասաց Բագրատ Սրբազանը։