Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, կառավարության նախաձեռնությամբ, ԱԺ-ում գումարվեց տարվա վերջին արտահերթ նստաշրջանը: Վարման կարգի վերաբերյալ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն է և շնորավորեց բոլորին այդ առիթով: «Կարծում եմ` արժե, որ ԱԺ-ն իր անունից շնորհավորի քաղաքացիներին Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ»,- ասաց նա:
Ի պատասխան ԱԺ նախագահը նշեց. «Շնորհավորանքները` քվեարկություններից հետո»:
Քվեարկություններից հետո ԱԺ նախագահը, ինչպես խոստացել էր, շնորհավորեց բոլորին Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:
Այնուհետեւ Նաիրա Զոհրաբյանը վարման կարգի վերաբերյալ նշեց, որ ԲՀԿ-ն իր տեսակետն արդեն հայտնել է կառավարության կողմից ուրբաթ գիշեր որոշվող ու երկուշաբթի ԱԺ բերվող հապճեպ օրինագծերի վերաբերյալ: Ըստ պատգամավորի` դա անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի հանդեպ, ահա` ինչու ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
Քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին որոշումը. կողմ քվեարկեց 70, դեմ՝ 39, ձեռնպահ՝ 2 պատգամավոր: