Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է: Երեկ գիշեր էլ հակառակորդը հերթական դիվերսիոն փորձն էր կատարել, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հակառակորդն ի սկզբանե որդեգրել է ապակառուցողական քաղաքականություն և միշտ խախտում է հրադադարի ռեժիմը ցանկացած «պատեհ» առիթի ժամանակ: Հիմա էլ, ըստ նրա, հակառակորդն օգտվում է այն փաստից, որ Հայաստանում հասարակության ուշադրությունը Գյումրու դեպքերի վրա է սևեռված:
«Բնական է, որ հակառակորդը հատուկ ուշադրություն է դարձնում նաև ներքաղաքական զարգացումներին, և եթե, ըստ իրեն, հարմար պահ է գտնում` փորձում է դա անմիջապես օգտագործել և դիմել ապակառուցողական գործողությունների: Ընդհանուր առմամբ, հունվարը, քանի որ տոնական ամիս է, այս ընթացքում նրանք ակտիվանում են, այսպես եղել է միշտ: Հակառակորդը մտածում է, որ միգուցե մենք այժմ զբաղված ենք այլ գործընթացներով, մեր ուշադրությունն այլ խնդիրների վրա է, և փորձում է դա օգտագործել»,-ասաց Բաբայանը:
Նա նշեց նաև, որ այս ժամանակահատվածում ավելի զգոն են լինում մեր զինվորները, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, բայց, դժբախտաբար, լինում են դեպքեր, որ մենք կորուստներ ենք կրում: