|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 20-ին` ժամը 06.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ: Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ:
Ըստ shamshyan.com-ի՝ նշված տունը պատկանում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ` 56-ամյա Բագրատ Նավոյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Բագրատ Տուր»-ի ղեկավար:
Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: