Հունվարի 20-ին` ժամը 06.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ: Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: