Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շնորհավոր տոնդ` Արցախ։
Այսօր`սեպտեմբերի 2֊ը Արցախի անկախության օրն է։
Արդեն 9 ամիս է, ինչ Արցախի մեր հայրենակիցները պայքարում են Ադրբեջանի կողմից դաժան շրջափակման դեմ, որի նպատակն է ոչնչացնել Արցախն ու արցախահայությանը։
Աշխարհասփյուռ հայությունը խստորեն դատապարտում է մեր հայրենակիցների, մեր Հայկական Արցախ աշխարհի դեմ գործադրված անմարդկային շրջափակումն ու արդեն սկիզբ առնող ցեղասպանական քայլերը։
Այսօր Մայր Հայաստանում և աշխարհի տարբեր կողմերում հայությունը կազմակերպում է Արցախին զորակցող հանրահավաքներ` այն քաջ գիտակցումով, որ, կորցնելով Արցախը, կկորցնենք նաև Հայաստանի պետականությունը. առանց Արցախ չկա Հայաստան։
Այսօր Ախալքալաքում և Ախալցխայում Ջավախքի Պատանեկան Միությունների նախաձեռնությամբ կազմակերպվեցին զորակցության ակցիաներ՝ հանուն Արցախի։
Ջավախահայությունը միանում է աշխարհասփյուռ հայության՝ Արցախը շրջափակումից ազատելու, Արցախը հայկական պահեյու, չհայաթափելու, արդար պահանջին։
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Ախալքալաքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ անցկացվեց SOSARTSAKH կարգախոսով ակցիա։ Պատանիները իրենց ձեռքերին կրում էին Վրաստանի և Հայաստանի պետական դրոշներ, տարբեր բովանդակությամբ հայերեն ու վրացերեն լեզուներով պաստառներ՝ 《Արցախը ես եմ》, 《Արցախը հայկական է》, 《Ցեղասպանությունը շարունակվում է》, 《Արցախը մենակ չէ》, 《Մենք քո կողքին ենք, Արցախ》։ Հնչում էին Արցախին ու արցախցուն զորակցող ու ոգեկոչող կոչեր։ Սուրբ Խաչ եկեղեցու պատին ցուցադրվում էին այսօրվա Արցախցու վիճակը ներկայացնող սրտաճմլիկ, բալց իր հողում ապրելու, պայքարելու հզոր համառությունը ներկայացնող նկարներ։
Եկեղեցու բակում SOSARTSAKH-ի վերտառութան լուսավորումն ու հերոսական Արցախին ձոնված հայրենասիրական երգերը ներկաներին եկեղեցու բակում պահեցին մինչև ուշ երեկո։
Ախալցխայում նման բովանդակությամբ պաստառներով, կոչերով Արցախին զորակցելու ակցիան անցկացվեց Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։ Իսկ սեպտեմբերի 3-ին նույն եկեղեցում, Սուրբ Պատարագից հետո կկատարվի Հանրապետական մաղթանք հանուն Արցախի Հանրապետության, որից հետո եկեղեցու բակում տեղի կունենա բողոքի ակցիա։
Այո, այսօր յուրաքանչյուր հայի հոգու կանչը մեկն է` մենք իրավունք չունենք նահանջելու և հանձնվելու: Բոլորս մեկ բռունցք դառնանք և մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային հանրությանը։
Հիշեցնենք մեր դարավոր թշնամուն, որ ՀԱՅԸ ԿԱ ՈՒ ԿՄՆԱ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԿԱԿԱՆ Է ՈՒ ՀԱՎԵՐԺ։
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն