|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Օրերս հայտնի էր դարձել, որ մանկապատանեկան մամուլն, ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» եւ «Աղբյուր»պարբերականների չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 միլոն դրամը:
Նշված պարբերականների խմբագիրները նամակ են գրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով հարցին լուծում տալ, չեղյալ համարել մրցույթն ու շարունակել պարբերականների պետական ֆինանսավորումը:
Հայաստանի ժուռնալիստների միությունը միանում է «Ծիծեռնակ», «Կանչ» եւ «Աղբյուր» պարբերականների պահանջին ու կոչ է անում վերականգնել ֆինանսավորման նախկին ձեւը, քանզի խելամիտ չէ մանկապատանեկան մամուլի վրա գումարներ տնտեսել:
«Այս պարագայում գերակա պետք է լինի երեխայի շահը եւ այն ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի այլ նպատակների», նշված է Ժուռնալիստների միության տարածած հաղորդագրության մեջ: