Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շրջակա միջավայրի նախարարության բյուջեում զգալի մաս են կազմում դրամաշնորհները։ Դրանցից երկուսն ուղղված են եղել Սևանի վերաբերյալ ուսումնասիրությունների կատարմանը, որոնցից մեկը, սակայն, չի կատարվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա պնդմամբ` պատճառն այն է, որ այդ ծրագրով պետք է մաքրվեին անտառային հատվածները, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ դեպքերում նախատեսված է եղել մաքրել տարածքներ, որոնք արդեն մաքրված են եղել, հետևաբար` որոշվել է լուծարել պայմանագիրը։
Նախարարի խոսքով` ավելի ուշ հետազոտություններ իրականացնելու նպատակով կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ։ «Մասնավորապես` տիեզերական պատկերներով և դրոններով վերհանվել են իրական մաքրման ենթակա տարածքները՝ աշխատանքներն ավելի ճշգրիտ կազմակերպելու համար»,- պարզաբանեց նա: