կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 18:37
Հասարակություն

Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր. Լևոն Երանոսյան 1in.am

Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր. Լևոն Երանոսյան 1in.am

«Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, որը երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր գլխավորում էր Գյումրիում տեղի ունեցող գործողությունները:

 

Երանոսյանը նշեց, որ ստեղծված վիճակից ելնելով են իրենք հատուկ միջոցներ կիրառել, այլ տարբերակ չեն ունեցել, քանի որ «ամբոխը ջարդում էր զորքին»: «Հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին քարերով և այլ առարկաներով հարվածել ու հարձակվել ոստիկանների վրա: 1 ժամ 10 րոպե զորքին ծեծում էին: Այդքանից հետո ո՞նց չէր կարող չլինել հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն»,- ասաց Երանոսյանը՝ հավելելով. «Սակայն շատ քիչ հատուկ միջոցներ են կիրառվել, և դրանք չեն կիրառվել ժողովրդի մեջ: Ժողովրդի կողքերն են կիրառվել»:

 

Մանրամասներն՝ այստեղ: