Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանն այս պահին Բաղրամյան պողոտայում է՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին, որի մասնակիցները մտադիր են գիշերել դրսում՝ մինչև ԱԺ-ն նիստ գումարի և դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա մեկնաբանեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբն իր խոսքը ասել է, և քանի որ ինքն էլ է զինվորական, գլխավոր շտաբի հետ միասին է, իր ժողովրդի հետ։
«Այսօր բանակը ժողովրդի հետ է, ուրեմն ես էլ եմ ժողովրդի հետ»,-ասաց Լևոն Երանոսյանը։
Նա համոզված է, որ ԳՇ ներկայացուցիչները միանշանակ մինչև վերջ կգնան, քանի որ նրանք հայ են։
Փաշինյանի մասին հարցին ի պատասխան նետեց․ «Փաշինյանի անունը ինձ մոտ մի տվեք, ես նման մարդ չեմ ճանաչում, նման մարդու խոսքն էլ ինձ մոտ խոսք չէ»։
Նա հայտարարեց, որ բանակը ժողովրդինն է և ոչ մեկը չփորձի ժողովրդի հետ խաղի մտնել։
Լրագրողի հարցին՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, որ եթե ցուցարարները փորձեն շենքեր գրավել, նրանց վրա կկրակեն, Լևոն Երանոսյանը ասաց․ «Մեյմուն ա, մենք տեսել ենք էդ զենքը, թող զենքով մեզ չվախեցնեն»։
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի դեմ քրեական գործ կա հարուցված՝ Սարի թաղում հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելոը համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Լրագրողի դիտարկմանը, որ այն ժամանակ էլ ոստիկանությունը՝ իր գլխավորությամբ, կոշտ միջոցներ է կիրառել, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Դրա մեղավորն էլ էր մարդա մեկը՝ տանում էր բախման»։
Նա վստահեցրեց, որ երբևիցե ներքին զորքերը կոշտ միջոցներ չեն ձեռնարկել։
«2016 թ-ին Խորենացի փողոցում ես չեմ թողել արյունահեղություն լինի, մարդիկ տանում էին դրան։ Սարի թաղում այդ օրն էլ էին գնում արյունահեղության, շնորհիվ մեզ՝ չեղավ դա ու այսօր էլ ոչ մեկ չփորձի հանկարծ տանել դրան»,-ասաց Լևոն Երանոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․