|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պետք է լինի կաթողիկոս, որովհետև նա ամենևին էլ չվախեցավ, որ նետված քարերից մեկն էլ կարող է իր գլխին դիպչել և գնաց, կանգնեց ժողովրդի կողքին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ալմաստ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը:
Նրա կարծիքով` այս օրերին Գյումրիում ոտքի ելած մարդկանց կողքին պետք է ՀՀ նախագահն ու կաթողիկոսն էլ լինեին:
«Այս օրերին միայն հիասթափություն առաջացավ իշխանության հանդեպ: Փոխանակ սգո օր հայտարարեին, ներքին պայմանավորվածություն ձեռք բերվեր և այդ հրեշին մեզ մոտ կալանքի տակ պահեին, դեռ ավելի գրգռեցին ժողովրդին: Այնպիսի օրի ենք հասել, որ մարդ քնում է և չգիտի` կարթնանա՞, թե՞ ոչ: Ես ամաչում եմ իմ կառավարությունից, ինձ թվում է` անտեր եմ»,- ասաց Արտեմ Խաչատուրը:
Նա զարմացած է` երեկ բերման էին ենթարկում բոլոր նրանց, ում ձեռքին մոմ և դրոշակ կար: «Երևանում բոլոր պաշտոնական շենքերի վրա դրոշակ կա, ինչո՞ւ դրանց ղեկավարներին բերման չեն ենթարկում»,- տարակուսեց թառահարը: