Միասին կարող ենք
կարևոր
277 դիտում, 41 րոպե առաջ - 2026-05-10 19:48
Հասարակություն

Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստանը մրցակցային առավելություն կունենա տարածաշրջանում, եթե դառնա արդյունաբերական երկիր։ Ադրբեջանը նավթի ու գազի վրա է կառուցել ամեն ինչ, Վրաստանը՝ փայլուն աշխարհագրություն ունի, դրա վրա է կառուցում, տրանզիտի վրա․ մենք այդպիսի տրանզիտային աշխարհագրություն չունենք, չունենք նավբթ ու գազ։ Ուրեմն պետք է արդյունաբերական երկիր դառնսանք»,- Գավառ քաղաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր մրցակցային առավելությունը նրա մեջ է, որ ունենք կիրթ, գրագետ ու աշխատասեր ժողովուրդ․ չպետք է դառնանք ծառայությունների երկիր։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց արդյունաբերությունը լրիվ ուրիշ որակ է հաղորդում երկրին։ Սրա՛ն պետք է հասնենք։ 

Ձեզ մոտ աշխատող գործարան չկա։ Առանց պետական աջակցության, այստեղ ներդրումներ չեն լինելու քիչ են լինելու։ Երևանում կներդնեն, ժողովուրդը կտեղափոխվի Երևան, էնտեղ կաշխատի, և մենք ունենալու ենք քաղաք-պետություն մոդել, որը լավ մոդել չէ։

Պետք է պետությունն արտոնություններ տա․ 2-3 գործարան Մարտունիում, նույնքան էլ Քյավառում անպայման պետք է կառուցել․ սա առաջնահերթ է լինելու, և նաև կբեռնաթափի Երևանը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։