Միասին կարող ենք
կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-10 11:22
Քաղաքական

Հայաստանը «գուբերնիա» կամ «աշխարհաքաղաքական կոնսորցիում» չդարձնելու համար պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն. Հակոբ Բադալյան

Հայաստանը «գուբերնիա» կամ «աշխարհաքաղաքական կոնսորցիում» չդարձնելու համար պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Հենց այս ընթացքն է, որ Հայաստանը վերածելու է «գուբերնիայի»: Եվ այլեւս կարեւոր չէ՝ Ռուսաստանի՞ գուբերնիայի միայն, թե միանգամից՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի կամ Չինաստանի, կամ Հայաստանը վերածվելու է դե ֆակտո աշխարհաքաղաքական մի «կոնսորցիումի», որտեղ բաժնեմասերի շուրջ խոշորները կպայմանավորվեն իրենք: 

Երբ իշխանություն պահելը դառնում է ինքնանպատակ՝ այնպիսի պետությունում, ինչպես Հայաստանը, պետության համար վերը նշածս ճակատագիրը դառնում է անխուսափելի: Եվ Հայաստանը «գուբերնիա» կամ «աշխարհաքաղաքական կոնսորցիում» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն, որի հիման վրա նաեւ՝ իրավիճակի որակական փոփոխություն: Ընտրական պրոցեսը դա անելու հնարավորություն է, որը բաց թողնելը կարող է լինել աններելի: Կրկնեմ, այստեղ բացարձակ չկա էմոցիոնալ բաղադրիչ:

Սա քաղաքական իրավիճակն է, որից հանրային ուշադրությունը հենց փորձում են շեղել էմոցիոնալ-հռչակագրային բնույթի ճառասացությամբ՝ ինքնիշխանության, «իրական Հայաստանի», «խաղաղության» եւ այլնի մասին: Մինչդեռ, Հայաստանն «աշխարհաքաղաքական կոնսորցիումի» վերածելու պրոցեսը լինելու է հենց պատերազմով: Այլ կերպ դա չի լինում: Հետեւաբար, դրանից խուսափելու պատեհ հնարավորությունը՝ ընտրական այս գործընթացն եւ դրանում ընդդիմության առաջատար ուժերից որեւէ մեկին ձայն տալը, որպեսզի ձեւավորվի փոփոխության անհրաժեշտ հեռանկարը»։