|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Այս ընտրություններն իսկապես սովորական ընտրություններ չեն և ընտրություններ են, որտեղ մենք պետք է տեր կանգնենք մեր պետությանը, տեր կանգնենք մեր անցյալին և միասին կերտենք ապագան, որը հիմնված կլինի հայկականության և հայկական ինքնության վրա: Ես տեսնում եմ փոքրիկների, ովքեր այստեղ են հայկական դրոշով, տարազով և շատ ուրախ եմ տեսնել, որովհետև իսկապես մեր ապագայի պետությունը պետք է հայկականության հենքը ունենա, մեր արմատները շատ ամուր պետք է լինեն, ինչքան էլ փորձեն մեզ հիմա արմատներից հանել: Սիրելի հայրենակիցներ, մենք այս ընտրություններում պետք է ընտրենք ինչպիսի առաջնորդ կամ ինչպիսի թիմ պետք է ընտրենք: Արդյոք հայ ժողովուրդը արժանի է ունենալ մի իշխանություն կամ մի ղեկավար, ով գնում գլուխը ծուռ կանգնում է Ալիևի առաջ ու հետո գալիս այստեղ իր քաղաքական ընդդիմախոսներին ասֆալտին փռել տալիս ու դրանից երջանկանում: Ճիշտ հակառակը, մենք պետք է ունենանք երկրի ղեկավար, ով հայկական շահը առաջ կտանի երկրից դուրս և հարգանքով կմոտենա իր հայրենակիցներին»,- այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Մարտունու բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: