|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.45 |
| EUR | ⚊ | € 405.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.3742 |
| GBP | ⚊ | £ 482.17 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից այն բանի համար, որ Հայաստանը Վլադիմիր Զելենսկիին հակառուսական հայտարարությունների հարթակ է տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանն իրավունք ունի հյուրընկալել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով, սակայն Մոսկվան աննորմալ է համարում, որ Երևանը Զելենսկիին հարթակ է տրամադրում ռուսաֆոբ հայտարարություններ անելու համար։
Սա անհամատեղելի է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ոգու հետ»,-նշել է նա
Հիշեցնենք՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սպառնացել էր Ռուսաստանին մայիսի 9-ին շքերթին ընդառաջ.
«Վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրա»։