|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ իշխանությունները մտադիր են 15 դպրոց փակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում։ Այս մասին Գավառի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է փակել 219 դպրոց, որոնց մեծ մասը հենց սահմանամերձ բնակավայրերում են։ «Կարծում եմ՝ կարիք չկա ձեզ բացատրելու, թե ինչ նշանակություն ունի դպրոցը համայնքի համար»,- հավելել է պատգամավորը։
Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ իշխանությունները կործանում են այն ամենը, ինչին ձեռք են տալիս։
«Նույնիսկ թուրքերն ու թաթար-մոնղոլներն այնպես չեն վարվել Հայ եկեղեցու հետ, ինչպես ՀՀ գործող իշխանությունները։ Առաջնահերթ կերպով պետք է վերականգնել ազգային արժեքների վրա հիմնված մրցունակ կրթական համակարգը»,- նշել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ ամենաշատ թվով դպրոցները՝ 147 հաստատություն, կառուցվել են «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։