|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
«MV Hondius» զբոսանավը, որի վրա հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել, մայիսի 10-ին ժամանել է Տեներիֆե (Իսպանիա)։
Ինչպես հայտնում է CNN-ը, նավը խարիսխ կգցի Գրանադիլյա նավահանգստում, ինչից հետո ուղևորները կթեստավորվեն, ու եթե ախտանիշներ չլինեն, կուղարկվեն իրենց հայրենի երկրներ։
Մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իռլանդիան և Նիդեռլանդները, ինքնաթիռներ են ուղարկում իրենց քաղաքացիներին տարհանելու համար։
Հիշեցնենք՝ «Հոնդիուս» զբոսանավը ապրիլի 1-ին մեկնել է Արգենտինայի հարավային Ուշուայայից՝ ուղևորվելով դեպի Կաբո Վերդե։ Նավի վրա եղել է մոտ 150 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամներ։ Մայիսի 4-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ նավի վրա հայտնաբերվել է հանտավիրուսի (կրծողների կողմից տարածվող վիրուսների ընտանիք) յոթ դեպք՝ երկու հաստատված և հինգ կասկածելի։ Վարակվածներից առնվազն երեքը մահացել են։