|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իտալիայում ընթացող Sardinia World Chess Festival 2026 շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:
Նախավերջին խաղափուլում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոնի կոչման կրկնակի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը հաղթել է 2613 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Լեոն Լյուկ Մենդոնկային: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Վերջին խաղափուլից առաջ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում:
Հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեյանը և գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն ունեն 6.5 միավոր:
Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 5.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 միավոր:
Վերջին խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 11:30-ին: