Միասին կարող ենք
կարևոր
436 դիտում, 54 րոպե առաջ - 2026-05-10 18:23
Հասարակություն

Հունիսի 7-ը այն օրն է, որ պետք է միասնաբար կտրենք այս պարտությունների, ողբերգության, կորուստների, նվաստացման շղթան․ Իշխան Սաղաթելյան

«Ժողովուրդ ջան, եկել է վերջին պահը։ Հունիսի 7-ը այն օրն է, որ մենք միասնաբար պետք է կտրենք այս պարտությունների, ողբերգության, կորուստների նվաստացման շղթան ու դա մենք անելու ենք միասին: 

Այս մարդը այսօր դռնեդուռ ընկած կրկին փորձում է խաբել մեր ժողովրդին, կրկին փորձում է խաբել ու վերարտադրվել: Բայց այս անգամ ի տարբերություն 21 թվականի, որ ասում էր գալիս եմ խաղաղություն բերեմ, Շուշիի դեօկուպացիայից էր խոսում, այս անգամ իր նպատակների մասին շատ պարզ հայտարարում է, ասում է գալիս եմ, որ Հայաստանի տիրապետության տակ ադրբեջանական նոր տարածքներ տամ, սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանեմ, գալիս եմ, որ Արցախի էջը փակեմ, գալիս եմ, որ ցեղասպանությունը ուրանամ, իր պլատֆորմի մեջ սևով սպիտակի վրա գրել է ինձ քվեարկեք, որ հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվեմ: Հիմա մենք պետք է հասկանանք թույլ ենք տալու սրան, մեր պետականությունը վերջնականապես տանի կործանման, թե միասին կտրելու ենք այդ շղթան»,- այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Գավառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։