Միասին կարող ենք
կարևոր
424 դիտում, 54 րոպե առաջ - 2026-05-10 21:14
Հասարակություն

Այսօր վարչապետը ճյուղի վրա նստած՝ սղոցը ձեռը, ջանասիրությամբ կտրում ա այդ ճյուղը․ Ռոբերտ Քոչարյանը՝ գավառցի երիտասարդին

Այսօր վարչապետը ճյուղի վրա նստած՝ սղոցը ձեռը, ջանասիրությամբ կտրում ա այդ ճյուղը․ Ռոբերտ Քոչարյանը՝ գավառցի երիտասարդին

Գավառում անդրադառնալով գործազրկության թեմային՝ «Հայստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման սկզբում գործազրկության մակարդակը կազմում էր շուրջ 20 տոկոս, իսկ պաշտոնը թողնելու պահին այն իջել էր մինչև 7 տոկոսի։ Նրա փաստմամբ՝ ներկայումս այդ ցուցանիշն առնվազն 13 տոկոս է։

Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ Հայաստանը պետք է տնտեսությունը կառուցի արտադրության և արդյունաբերության հիմքի վրա, այլ ոչ թե դառնա սպասարկման երկիր։ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով նա հիշեցրել է, որ իր նախագահության բոլոր տարիներին լարվածության որևէ նշույլ չի եղել, իսկ Հայաստանը գազը գնել է 50 դոլարով, ինչը 3-4 անգամ ավելի էժան է եղել, քան Եվրոպայում։ «Վարչապետը եռանդով սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է... բայց վայր է ընկնելու ոչ թե ինքը, այլ ժողովուրդը։ Ինքը կփախչի. նա փախչելու վարպետ է։ Իսկ ժողովուրդը ճյուղից ցած կընկնի»,- զգուշացրեց Ռոբերտ  Քոչարյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր Գեղարքունիքի մարզում է․ դաշինքի առաջին հանդիպումը Գեղամասար համայնքում էր, որից հետո հանիպում են ունեցել Վարդենիսում, Մարտունիում և Գավառում։