|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Մարտունեցիները տարբերվում են շատ-շատ մեր տարածքների բնակիչներից առաջին հերթին աշխատասիրությամբ, շատ երեխաներ ունենալով, իրենց հողին կպած լինելով, ուրիշ տեղեր գնում են, աշխատում են, բայց իրենց ծննդավայրից իրենց կապը երբեք չեն կտրում»,- այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Հիմա, հարգելի մարտունեցիներ, եկեք այս հայկական, ավանդական մարդկային որակները համեմատեք այսօրվա իշխանության դեմքերի կամ առաջին դեմքերի հետ: Կյանքում սեփական աշխատանքով երբեք ոչ մի բան չի ստեղծել: Շանտաժով է փող աշխատել, որովհետև փող շատ է սիրում: Ստախոս է, ինչ խոստում տվել է, դրժել է: Տարիներս շարունակ ասել է լրիվ ուրիշ բաներ, այսօր ասում է լրիվ ուրիշ բաներ: Հիմա դուք պիտի հասկանաք, դուք ձեր նմանին եք ընտրում, թե․․․ Եկեք մի համեմատություն անենք, եկեք սրան այսօրվա վարչապետ ասվածին իր կենսագրությունը, իր կերպարը, իր ընտանիքը համեմատեք մեր դաշինքի առաջնորդի, Հայաստանի նախկին նախագահի այսօրվա վարչապետի թեկնածուի հետ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։