Միասին կարող ենք
կարևոր
373 դիտում, 56 րոպե առաջ - 2026-05-10 19:34
Քաղաքական

Ունենք մի ղեկավար, ով իր քայլերով թուլացնում է ՀՀ-ն՝ իր աթոռը պահելու նպատակով․ Քոչարյան

Ունենք մի ղեկավար, ով իր քայլերով թուլացնում է ՀՀ-ն՝ իր աթոռը պահելու նպատակով․ Քոչարյան

«Ես երբեք չեմ մտածել, նույնիսկ ամենավատ երազում, որ հնարավոր են դեպքեր երբ երկրի պաշտոնական առաջնորդի շահերը չհամընկնեն երկրի շահերի հետ, այլ հակառակվեն, երբեք չեմ մտածել, որ դա հնարավոր է։ Պարզվում է, որ հնարավոր է: Ես երկու՝ մեկ ճանաչված, մյուսը չճանաչված երկրներում առաջին դեմք եմ եղել: Ի՞նչ է մտածում առաջնորդը, եթե իր նպատակը, իր երկիրը ուժեղացնելն է։ Փորձում է միավորել ժողովրդին, ամրացնել բանակը, խորացնել հարաբերությունները հատկապես ռազմավարական գործընկերների հետ, փորձում է ևս նայել, թե էլ ինչ կարգի ռեսուրսներ ինքը կարող է ներդնել սեփական երկիրը ուժեղացնելու համար: Ի՞նչ է արել այս իշխանությունը։ Ճիշտ հակառակը: 

Սկսվեց նրանից, որ բաժանեցին ժողովուրդը սև ու սպիտակի: Սկսեց հարձակումը պատերազմում ճանաչում ստացած զինվորականների վրա՝ գեներալներ, գնդապետներ և այլն, և այլն: Սկսվեց ելակային բարեփոխումներ բանակում, որը մարտունակությունը գցեց շեշտակի: Սփյուռքի հետ պրոբլեմները այսօր մենք տեսնում ենք, ես չէի պատկերացնում, որ հնարավոր է արգելել սփյուռքահայերի մուտքը Հայաստան։ Այն ժամանակ իմ կարգախոսը հետևյալն էր. Հայաստանը Սփյուռքի հետ և առանց Սփյուռք տարբեր քաշային կատեգորիա է»,- այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Գավառում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։