|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ էության առաջարկում է մինչև հաջորդ ԵԱՏՄ գագաթնաժողով կողմնորոշվել և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը դնել հենց առաջիկա գագաթնաժողովում։
Շատերի համար սա անսպասելի է գուցե, բայց` ըստ էության Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները, և եթե ՌԴ ուղիղ կոնֆրոնտացիան կարող էր լինել կանխատեսելի և որոշակի դիվիդենտներ բերել իշխանությանը իր հակառուսական արշավում, ապա այժմ փոխվում է տրամաբանությունը»։
Հիշեցնենք՝ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը շուտ պետք է հստակեցնի՝ ԵՄ-ի՞ն է անդամակցում, թե՞ ԵԱՏՄ-ին. թող հանրաքվե անեն։