|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հատուկ ռազմական գործողությունների գոտում հրադադարի հաստատումից ի վեր ուկրաինական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 16 հազար դեպք է գրանցվել։
«Միայն վերջին օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 8 հարձակում են ձեռնարկել ռուսական դիրքերի վրա, ավելի քան 6,3 հազար հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերով:
ՌԴ ԶՈւ-ն հայելային է արձագանքել հրադադարի խախտումներին ու պատասխան հարվածներ հասցրել»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։