|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացնում է, որ Կարեն Բարսեղյանը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Նա միաժամանակ կընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Վարուժան Սուքիասյանի օգնական:
Որպես ֆուտբոլիստ՝ Կարեն Բարսեղյանը հանդես է եկել Երևանի «Արարատ» (1992-2002 թթ.), «Բանանց» (2003), «Կիլիկիա» (2004), Աբովյանի «Կոտայք» (2005), Կապանի «Գանձասար» (2006) թիմերում:
Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 2 հանդիպում, դարձել 1 գոլի հեղինակ:
Որպես մարզիչ` աշխատել է Դիլիջանի «Ւմպուլս-2» (2010-2011 թթ.) և «Ուլիս» (2012-2014) թիմերում: